Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա
04.04.2016 | 13:07

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հրապարակել է նոր հռչակագիր, որում դատապարտել է Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղում հրադադարը խախտելու համար։ Ադրբեջանական կողմի գործողությունները որակվում են որպես միջազգային իրավունքի խախտում:
«Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումն անչափ վտանգավոր է, քանի որ այն խախտում է 1994թ. կնքված հրադադարի ռեժիմը, հակասում է Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների սկզբունքին: Դա նաև միջազգային օրենքի լուրջ խախտում է, որը մենք ևս դատապարտում ենք: Ավելին` քաղաքացիական օբյեկտները որպես ռազմական թիրախ օգտագործելը լիովին հակասում է զինված հակամարտության վարման հիմնարար կանոններին։ Դա պետք է արգելվի: Տարածքային վեճերը բռնությամբ լուծելու դեպքում զոհեր են գրանցվում նաև խաղաղ բնակչության շրջանում, ինչն արդեն բարբարոսություն է:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել Մինսկի խմբի հետ բանակցությունները»,-նշվում է 35 անդամ պետություն ունեցող կազմակերպության հռչակագրում։

Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ